• am
  • ru
  • en
Версия для печати
28.10.2025

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ԳՈՐԾՆ ԱՆԻ` ԱՌԱՆՑ ՍՊԱՍԵԼՈՒ ՎԵՀԱՓԱՌԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆԸ. Հայկ Նահապետյան

   

«Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով եկեղեցի-պետություն գերլարված հարաբերություններին եւ դրա հետեւանքներին:

«ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԻՆԵԼ»

— Կարգալույծ արված նախկին քահանա Սարգիս Ասատրյանը հայտարարել է, որ կիրակի օրը պատարագ է մատուցելու, որին Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը: Ձեր գնահատմամբ՝ այս ամենը կարո՞ղ է հանգեցնել քաղաքացիական բախումների:

— Այդ բախման նպատակներից մեկը, կարծում եմ, այլեւս նպատակ չէ, այլ` միջոց. օրինակ՝ զուգահեռենք Գյումրիի դեպքի հետ: Գյումրիում ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ ինչ կատարվեց. քաղաքապետարանի մոտ բնակիչները՝ Վարդան Ղուկասյանին ընտրողները հավաքվեցին շենքի մոտ. իսկ ինչ արեց ոստիկանությունը՝ նախնականորեն ստեղծեց իրավիճակ. ըստ նրանց` ձերբակալեցին առավել ակտիվներին, նաեւ, իրենց խոսքով, պատահական անցորդներին, բայց դա էական չէ. ձերբակալվեց հիմնականում ակտիվ մասսան: Այսինքն՝ նրանք նման բախումների միջոցով ոչ թե ֆեյսբուքյան գրառումներ են անում, այլ բացահայտ գործողություններ՝ իրենց սկզբունքները, արժանապատվությունը գետնի վրա պահող մարդկանց հանդեպ։ Ձերբակալեցին նաեւ ավագանու անդամին եւ Վարդան Ղուկասյանին հարակից մի քանի ակտիվիստների։ Հիմա պատկերացնենք՝ Հովհաննավանքում, հարեւան գյուղում՝ եթե բախումներ լինեին, ովքեր կգնային՝ այդ բախմանը: Քրիստոնյաները, իրենց զավակները, հավանաբար բախման չեն գնա. նրանք ասում են, որ դա ապօրինություն է, եւ նման բան թույլ տալու իրավունք չկա։ Ոչ ոք` ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ստեփան Ասատրյանը չունեն իրավունք` այդպես վարելու։ Այդ ամենը որոշակի նպատակ ունի՝ ստեղծել վիճակ, որտեղ կլինի բախում, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ավելի ակտիվ ձերբակալություններ։ Հաջորդ քայլում կարող է լինել, օրինակ, հոգեւորականների ձերբակալում՝ մեծ հնչեղությամբ, ինչը լուրջ խնդիր կստեղծի։

Փաստը հետեւյալն է. ինչպես Ուկրաինայում, որտեղ որոշ եկեղեցական կառույցներ մասնատվեցին եւ բաժանվեցին՝ մեր մոտ էլ, քանի որ նման խնդիր չկա թավշյա երկկողմ, հիմա քաղաքացիներին ներկայացվում է նոր եկեղեցու կառուցման գաղափար. միեւնույն ժամանակ, Ազգային ժողովում արտահայտվում են մտքեր, որ երկու բան կարեւոր են՝ զգացմունքային մոտեցումները եւ այլն, բայց նաեւ կան վտանգավոր դրսեւորումներ. այսինքն՝ մեր եկեղեցու կառավարման ձեւը կարող է փոխվել՝ բովանդակության եւ կառավարման առումով։ Եթե ես ճիշտ հասկացա, խոսվում էր այն մասին, որ եկեղեցու հետ կապված որոշումների մեջ պետք է մասնակցություն ունենա նաեւ ժողովուրդը՝ ո՛չ ավել եւ ո՛չ պակաս: Սակայն, մեր եկեղեցում ավանդաբար այդ կարգը պահպանվել է՝ քահանայությունը նշանակվում է վեհափառի կողմից, եւ ժողովուրդը անմիջականորեն չի ընտրում Վեհափառի ընտրության դեպքում:

Երբ Փաշինյանը ասում է, որ ժողովուրդը պետք է ազդեցություն ունենա նման ընտրությունների վրա, սա ուղղակի տանում է դեպի բողոքական եկեղեցու կառավարման մոդել՝ որտեղ քահանաները առաջնային չեն եւ հոգեւոր առաջնորդության ինստիտուտը փոխվում է։ Սա կարող է ստեղծել այլընտրանքային եկեղեցի՝ եկեղեցուց օտարելով պետական տրված պատմա-մշակութային տարածքները, շենքերը եւ այլն։ Սկսվելու է տեղերում՝ այս կամ այն գյուղի եկեղեցուց, որտեղ կարգալույծ անձը կդառնա այդ եկեղեցու միակ սպասավորը։ Հետո այս մոդելը կարող է կրկնվել տասնյակ այլ եկեղեցիներում։

Վեհափառ հայրապետի տարիներին՝ մի քանի հոգեւորականներ, ամուսնացած քահանաներ կամ պահապաններ, կարգալուծ են եղել։ Փաշինյանը, օգտագործելով այս հնարավորությունը, կարող է այնպիսի անձանց ներգրավել, ովքեր, ըստ նրա, իրավունք կունենան կատարել հոգեւոր ծիսակարգեր՝ հաղորդություն տալ, մեղքերի թողություն անել։ Այս կերպ ստեղծվում է այլընտրանքային եկեղեցի, որի կառավարումը տանում է դեպի այլ արդի կառավարման մոտեցում։ Ես կրկնեմ՝ նրան, ով այսօր կոչվում է կառավարության ճիգով «հավատարիմ զավակ», կարող է գրավել այնպիսի դիրք, որը կփոխի եկեղեցու կառավարման մոդելը։

Այս ամենը, ըստ իս, նպատակ ունի թուլացնել եւ մասնատել մեր եկեղեցին. եթե հնարավոր լինի՝ որոշ հոգեւորականներ կկորցնեն իրենց դիրքերը՝ կոմպրոմատներով կամ գայթակղիչ առաջարկներով՝ օտարելու համար նրանց եկեղեցուց։ Նպատակը պարզ է՝ հասցնել նրան, որ եկեղեցին այլեւս դիմադրության կենտրոն չգտնվի՝ հատկապես թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարի մեջ։ Եկեղեցին մեր երկրում ազգային ինստիտուտ է, եւ դրա թուլացումը պետական շահերի դեմ է։

Ես ցավով նշեմ, որ որոշ հավատավոր զավակներ նույնպես կարող են մտածել, որ այս փոփոխությունները ընդունելի են, եւ գնալ այդ գայթակղությանը։ Օրինակ, Փաշինյանը հաճախ հայտարարում է, թե ինքը «հավատարիմ զավակ» է՝ հավատում է Աստծո խոսքին, սակայն պատմական օրինակները ցույց են տալիս՝ նման միջամտությունները եկեղեցում կարող են ճակատագրական լինել։

Ազնվաբար ասեմ՝ դժվար է ամփոփելը, բայց այն, ինչ հիմա տեսնում ենք՝ փորձ է ստեղծելու նախադեպ՝ արագ փոփոխությունների ու վանական համալիրների ու եկեղեցիների վերակազմավորման միջոցով։ Մի փոքր հասարակական ճնշում, մի երկու դրամի փոխանակում, եւ կարող են մարդկանց համոզել, որ ինչ-որ հոգեւորականը բաներ է արել։

Մեր եկեղեցին մարմին է՝ Տիրոջ մարմին։ Եթե մի փոքր մտածենք՝ կհասկանանք, որ այս գործընթացը ոչ թե հոգեւոր արդիականացում է, այլ քաղաքական հաշվարկ։ Նրանք, ովքեր նման քայլերի պատճառը կամ միջոցը տեսնում են, կարծես թե հոգեպես խնդիրներ ունեն. թշնամանքը խեղել է նրանց դատողությունը։

Վերջում՝ մի պարզ բան. ես շատ դժվարությամբ, բայց ուզում եմ նշել, որ այսօրվա այդ անձը՝ իր տեսագրություններում, առաջին անգամ է հաղորդության ու ապաշխարության պատկերներ ներկայացնում որպես կարգալույծ քահանայի մոտ գնալու օրինակ։ Դա բնավ բնական չէ։ Մեր եկեղեցու հանդեպ այսպիսի դիրքորոշումը, որը քարոզում է պղծություն եւ անվավերություն, հստակ նպատակ է հետապնդում՝ թուլացնել եւ մասնատել եկեղեցին։ Այս վիճակը չի հաջողվելու. ես համոզված եմ, որ նման փորձերը, որքան էլ ակտիվ ու խորամանկ թվան, վերջին կհասնեն։

«ԲՈԼՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՎԵՐՋԸ ՆՈՒՅՆՆ Է։»

— Իսկ արդյո՞ք կարող ենք ասել, որ այս պահին նոր աղանդ է ձեւավորվում, թե՞ պարզապես եկեղեցին է կիսվելու։

— Իհարկե, փորձ է արվում։ Վերջերս ինքը բացեց այդ փակագծերը. օրինակ, երբ ես լսեցի նրա խոսքը Ազգային ժողովում։ Նա հենց այնտեղ էլ ասաց՝ բողոքական եկեղեցու կառավարման ձեւն ու բովանդակությունը պետք է լինեն այնպիսին, որ մարդը, ժողովուրդը, ինքը պետք է ընտրի, ճանաչի, իմանա եւ խոսի իր նմանների հետ։ Այդ ամենը ցույց էր տրվում Ազգային ժողովում, որտեղ կառավարության անդամներն ու պատգամավորների մեծ մասը նստած էին եւ լսում էին։ Այսինքն՝ նրանց մեծ մասը ոչ թե պարզապես թաթախված է այդ պղծությունների մեջ, այլ ամբողջ էությամբ դրանց կրողներն են։

Ես չեմ ուզում անուններ նշել, բայց այնտեղ կան ամեն ինչ՝ միասեռականներ, սեռական տարբեր գործիքներ օգտագործողներ, թմրամոլներ, կոռուպցիոներներ, խաղամոլներ։ Եվ դա ցույց է տալիս, թե ինչի է հասել համակարգը։ Նույնիսկ այն եկեղեցու գործակալները, եթե կարելի է այսպես ասել, որոնց մասին խոսում էր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդը, ասում էր՝ «ԿԳ-ի գործակալներ են»։ Այդ պահին տեսախցիկը ցույց տվեց, թե ովքեր էին նստած դահլիճում։ Եվ պարզ էր՝ այնտեղ կային ոչ թե մեկ, այլ մի քանի երկրի գործակալներ։ Եթե անգամ ստորագրել են ինչ-որ բան, ապա իշխանափոխությունից հետո նրանք քարոզչական դաշտում կշարունակեն գործել որպես գործակալներ։

Ամեն ինչ պետք է բացահայտվի։ Պետք է պարզել, թե այդ կարգի մարդիկ ինչքան վնաս են տվել պետությանը։ Թվում է՝ եռակի գործակալ լինելը կարող են երբեմն օգուտ բերել Հայաստանին, բայց իրականում նրանց վնասը անհամեմատ մեծ է։ Եվ վստահաբար՝ նրանք կբացահայտվեն։

Մենք հին ժամանակներից գիտենք, թե ովքեր ինչ ջրերով են գնացել, որ ՀԿ-ն կամ որ երկրի հատուկ ծառայությունն է նրանց կուռացիա արել, եւ ինչ նպատակով են հավաքագրել։ Բայց պահը կգա, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Քարերը հավաքելու ժամանակը հենց նրանցից կսկսվի։

Բայց այդպիսինները պարզապես մանեկենների պես են օգտագործվում։ Նրանց վերջը միշտ նույնն է՝ փոսն է։ Վերջում պարզապես քար են դնում այդ փոսի վրա։ Այդ մարդու վերջը դա է լինելու, որովհետեւ այդ կարգի գործ անողը միշտ զոհաբերվում է։

Չեմ ուզում համեմատել Սադամ Հուսեյնի կամ Կադաֆիի հետ, նրանք այլ չափի մարդիկ էին։ Բայց նաեւ նրանք գործիքներ էին։ Հուսեյնը՝ իր պատերազմներով, ութ տարի պայքարեց, բայց ի վերջո, երբ իր անունով իշխանություն հաստատվեց, պարզվեց՝ նա էլ ծառայել էր համակարգին։ Իսկ ինչ եղավ նրանց վերջում՝ տեսանք։ Լիբիան, որը ժամանակին ամենահարուստ երկրներից էր, վերածվեց անապատի։ Այնտեղ նույնիսկ խմելու ջուրը թանկ էր, չհաշված նավթը։ Իսկ Կադաֆիին, ի վերջո, սպանեցին եւ տեսախցիկների առջեւ բռնաբարեցին։ Ես չեմ ուզում ուղիղ զուգահեռ անցկացնել նրանց եւ մեր իրավիճակի միջեւ, բայց ուզում եմ ասել՝ բոլոր գործակալների վերջը նույնն է։ Երբ նրանք դառնում են անպետք, բոլորը նետվում են աղբանոց։ Ահա եւ Սաակաշվիլին։ Տեսեք՝ որտեղ է հիմա։ Մի ժամանակ ամենասիրելի նախագահներից մեկն էր, իսկ հիմա՝ գժանոցում։ Նրան հատուկ են պահում, որ բոլորին դաս լինի։ Այսպես է ավարտվում բոլոր գործակալների պատմությունը։

«ՀԱՎԱՏԱՎՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԳՈՐԾ ԼԻՆԵԼ»

— Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։

— Ընդիմությունը պետք է իր գործն անի՝ առանց սպասելու Վեհափառի միջամտությանը: Երբ անձը հավատավոր կամ քրիստոնյա է եւ խղճով է ապրում, նա պետք է ինքն իրեն հարցնի՝ ինչ կարող է անել իրավիճակը բարելավելու համար։ Անձը չպետք է անգործ լինի. նույնիսկ եթե նա հանրային դեմք չէ, անհրաժեշտ է իրավիճակը գնահատել եւ տեղեկատվությունը փոխանցել համապատասխան մարդկանց կամ կազմակերպություններին:

Կազմակերպությունները, անկախ քաղաքական կողմնորոշումներից, կարող են հրապարակային կեցվածք արտահայտել՝ հայտարարությունների միջոցով, որոնք ուղղված են եւ՛ ներքին, եւ՛ արտաքին լսարանին: Այդ քայլը կարող է ճնշում գործադրել իշխանությունների վրա եւ բարձրացնել հանրային գիտակցությունը:

Արտաքին ճնշումը կարող է ներառել դեսպանությունների, միջազգային կառույցների եւ քրիստոնեական եկեղեցիների դիրքորոշումները: Մեր եկեղեցին ունի հարաբերություններ աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների հետ, որոնք կարող են աջակցել եւ տարածել տեղեկատվությունը: Այսպիսով՝ արտաքին ճնշումն էլ հանդիսանում է արդյունավետ գործիք:

Հասարակությանը պետք է հանգիստ եւ պարզ բացատրել իրավիճակը. այն անձինք, ովքեր մասնակցում են կրոնական արարողություններին, պետք է տեղեկացված լինեն հնարավոր հետեւանքների մասին եւ հորդորվեն պահպանել օրենքն ու խաղաղությունը: Օրինակ՝ կարգալույծի օրենքի խախտում պարունակող գործողությունները կարող են ենթակա լինել տուգանքի:

Այս մոտեցումը համատեղում է ներսում կազմակերպված դիմադրությունը եւ դրսի ճնշումը՝ ապահովելով օրենքի ու հասարակական անվտանգության պահպանությունը:

Դիանա Մանուկյան
www.iravunk.com


դեպի ետ