• am
  • ru
  • en
Версия для печати
15.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՄԱ ԳՏՆՎՈՒՄ Է 2004Թ.-Ի ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿՈՒՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵՐ ՏԱԼԻՍ Է, ԱՅԼ ՀԱՐՑ Է, ԵԹԵ ԵՐԵԽԱՆ Է ԲՈՒԹ. Միքայել Նահապետյան

   

Հանրային, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանը հիմա գտնվում է 2004թ.-ի Ռուսաստանի վիճակում. Միջազգային պարտնյորների հետ ակտիվ գործընկերության պատրանք, ժողովրդավարական իմիջ, միջազգային տնտեսական իրավիճակի պատճառով փողի հոսքեր, տարին 7.5 տոկոս տնտեսական աճ` բյուջեն աճում է, տատիները թոշակ են ստանում, խանութներում տեսակ-տեսակ ապրանքը լիքը, ակումբներում ու ռեստորաններում եռում է կյանքը։

Մյուս կողմից` կանգնել են ռեֆորմները, արդեն Խոդորկովսկուց խլել են Յուկոսը, ի հայտ են գալիս նոր օլիգարխներ` Իգոր Սեչին, Ռոտենբերգներ։ Գուսինսկին ու Բերեզովսկին փախած են։ Մեդիայի էական խաղացողները արդեն իշխանության ձեռքում են, մյուս անհնազանդների դեմ աշխատում է վարկաբեկումն ու իբր զուտ տնտեսական-գույքային բնույթի վեճերը, որով խլում են մեդիայի գրասենյակները, բաժնետոմսերը։

Փաստացի վերացվում է տեղական ժողովրդավարությունը, նահանգներում անցանկալի մարդիկ կամ չեն ընտրվում կամ դատվում են։ Իշխանությունը օտարերկրյա դավադրությունների ու տեռորիզմի դեմ պայքարի նարատիվով ձգում է օղակը «ներքին թշնամու» դեմ։ Արդեն իսկ շրջանառության մեջ են դրված «ինքնիշխան ժողովրդավարության» ու «իշխանության ուղղաձիգի» գաղափարները, որը ի դեպ տառի ճշտությամբ կրկնեց Նիկոլը այս տարվա հուլիսի 16-ին։

Իսկ թե ինչ է լինում հետո` բոլորը գիտեն։Մենք հիմա բեկումնային շրջափուլ ենք ապրում ու բոլոր նրանք, ովքեր հետո չեն ուզում օտարերկրյա գործակալի կարգավիճակով բացատրել, որ իրենք իրականում չգիտեին ինչ է լինելու ու ընդամենը պաշտպանում էին ժողովրդավարությունը կոմունիստներից` հիմա պիտի խիստ անձնական որոշում կայացնեն։ Որովհետև հետո լինում է այն` ինչ եղավ Նեմցովի հետ։

Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ»։

168.am


դեպի ետ