 23.09.2022
23.09.2022ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ՝ ԺԱՄԸ 07։40-Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ. ՊՆ խոսնակ
Հաղորդագրություն
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմում կորուստներ չկան։
դեպի ետ
 
 



