
ԻՆՉ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՑ. բացառիկ
Արցախի նախկին ղեկավարների շինծու գործի քննությունը կընթանա հաջորդ շաբաթ: Իսկ մինչ այդ հարազատները պատմում են, որ նրանցից առաջվանից բան չի մնացել։ «Հուսահատ ու էլ ոչինչ չկորցնելու մտքով ապրող մարդ են դարձել։ Ասում են իրենց քիչ-քիչ մոռանանք, որովհետեւ վստահ են, որ շուտով վճիռները կհրապարակվի ու այդ ժամանակ այլեւս գուցե զանգի հնարավորությունից էլ զրկվեն։ Խնդրում են միայն, որ այնպես անենք, որ իրենց այստեղ հիշեն հաղթանակած, ոչ թե այսօրվա նման նվաստացած ու ստորացված»,-արցունքն աչքերին պատմեց նրանց հարազատներից մեկը, ով եւս կարծես համակերպվել է, որ այլեւս չի տեսնի իրենց։