• am
  • ru
  • en
Версия для печати
ԹՐԱՄՓԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ 13.01.2026

ԹՐԱՄՓԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի Իրանին հարվածելու ծրագրերից, քանի որ նման հարձակման ռիսկերը չափազանց մեծ են: Այս նախազգուշացումը տարածել է գործարար և ֆայլերի փոխանակման խոշորագույն ընկերության՝ Megaupload-ի նախկին գործադիր տնօրեն Քիմ Դոտքոմը Х սոցիալական ցանցի իր էջում։

«Նախագահ Թրամփ, հրաժարվե՛ք Իրանի վրա հարձակման մտքից։ Ռիսկերը չափազանց մեծ են։ Իրանը պատասխան հարված կհասցնի ամերիկյան բազաներին և Իսրայելին։ [Իսրայելի վարչապետ Բենյամին] Նեթանյահուն՝ այդ խելագար ռազմական հանցագործը, կարող է միջուկային զենք օգտագործել Իրանի դեմ։ Եթե դա տեղի ունենա, պատասխանատվությունը կլինի Ձեր ուսերին»,- գրել է նա:

168.am