12.07.2016
				
		
		 
		
				 
					
		
 
ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր «Հայաստան-Իրան-Ռուսաստան. առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներ» թեմայով զեկույցում անդրադարձավ Հայաստանի դերին՝ նշելով, որ այն ԵԱՏՄ լիիրավ անդամ է, իրավական բոլոր ռեժիմներից օգտվող, ինչը շատ շահեկան է հարևանների համար: Ու հատկապես Իրանի համար, որը Հայաստանի անկախության դժվարին տարիներին մշտապես եղել է մեր պետության կողմից։ 
  
 
  
 
 
 



