07.03.2017
				
		
		 
		
				 
					
		
 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԷԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅՈՒՆԸ
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Եվրասիական ինտեգրման էական բաղադրիչների մասին. եվրասիական քաղաքակրթության ինքնատիպությունն ու ինքնաբավությունը» թեմայով զեկուցման մեջ ներկայացրեց եվրասիական ինտեգրման բովանդակային բնութագիրը, եվրասիական քաղաքակրթության ինքնատիպությունն ու ինքնաբավությունը:
Բանախոսը նշեց, որ կան ժամանակակից աշխարհակարգի երկու սկզբունքորեն տարբեր մոդելներ՝ գլոբալացում ամերիկյան ձևով և բազմաբևեռ աշխարհի ձևավորում: Միաբևեռությունից բազմաբևեռության անցումը ուղեկցվում է տարբեր քաղաքական ու տնտեսական ցնցումներով: Գլոբալ ֆինանսական ճգնաժամը և գունավոր հեղաշրջումները արևմտյան քաղաքակրթության սահմաններից անդին ազդեցության ոլորտի ընդլայնման փորձեր են:
 
 



