04.02.2026ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ
Թեեւ այս օրերին Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերն արդեն իսկ հսկայական աղմուկ են առաջ բերել ողջ աշխարհով մեկ, սակայն պարզվում է, որ ամենամեծ սկանդալները դեռ առջեւում են: Թեկուզեւ դատելով ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշի հայտարարությունից, որ ամենասկանդալային դրվագները չեն հրապարակվել։ Ներկայումս` «Երեխաների սեռական բռնության նյութերի կամ մանկական պոռնոգրաֆիայի... մահվան, ֆիզիկական բռնության կամ վնասվածքի պատկերներ պատկերող կամ պարունակող ցանկացած պատկեր բացառվել է։ Բացառվել է նաեւ ցանկացած բան, որը կարող է վտանգել ակտիվ դաշնային հետաքննությունը»։
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԷՊՇՏԵՅՆԻ ԳՈՐԾԸ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակելո՞ւ է ամենասկանդալային այդ ֆայլերը, դեռ անհասկանալի է: Նաեւ հաշվի առնելով, որ դրանցում կան էլ ավելի սարսափելի թեմաներ, քան ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրածն է: Օրինակ, համացանցային շրջանառության մեջ է մեքսիկացի մոդել Գաբրիելա Ռիկո Խիմենեսի գործով եզակի տեսանյութը, թե ինչպես է աղջիկը դուրս նետվում էլիտար մի խմբի համար Էպշտեյնի կազմակերպած փակ երեկույթից՝ գոռալով մարդակերության մասին` «Նրանք մարդկանց կերան»։ Ու դրանից հետո Գաբրիելային այլեւս չեն տեսել: Ինքը` Էպշտեյնը, ըստ մի շարք ակնարկների, Բաալի հնադարյան կրոնական հետեւորդ կարող էր լինել, իսկ այդ հոսանքի մոտ նորմա է անգամ մանկական զոհաբերությունները` ողջակիզման միջոցով...
Ամեն դեպքում, Էպշտեյնի գործով հրապարակված ֆայլերի ներկա խմբաքանակը, առավել եւս, եթե նոր հրապարակումներ լինեն, կարող են իսկական դետոնատոր դառնալ չափազանց խոշոր քաղաքական (եւ ոչ միայն) պայթյունների համար: Հաշվի առնելով, որ այդ փաստաթղթերի հիմնական ֆիգուրանտները ոչ թե հետամնաց մարգինալացված դեմքերն են, այլ, այսպես կոչված, ԱՄՆ, ավելի կոնկրետ` Արեւմտյան աշխարհի էլիտան՝ քաղաքական գործիչներ, միլիարդատերեր եւ մեդիա մագնատներ։ Մարդիկ, ովքեր կառավարում էին եւ, խոշոր հաշվով, դեռ կառավարում են աշխարհը` այն վերակառուցելով իրենց «ճաշակով»: Իսկ այդ միտումը հասել էր Արեւմուտքի կողմից «դեմոկրատացած» երկրներին: Ուկրաինայում Երմակին մեղադրում են սատանիզմի մեջ: Հայաստանում Նիկոլը մասոնականությանը շատ նմանվող նշանների ներքո թմբուկ է խփում: Մինչեւ իսկ եղավ մի պահ, երբ Ալենին որոշ աղբյուրներ ներկայացրին, որպես «հայկական Էպշտեյն», ու նա այդպես էլ դատարաններում դա չվիճարկեց:
Այսպիսով, հասնում ենք շատ կարեւոր հարցի. ամենազարմանալին այն է, որ այս ամբողջ «հզոր խումբը» (որը, ի դեպ, ներառում էր բրիտանացի արքայազներին, քլինթոններին, Բիլ Գեյթսին, Բուշին եւ նույնիսկ` Մասկին, Թրամփի թշնամիներին, Թրամփի կողմնակիցներին, անձամբ Թրամփին եւ նրա զավակներին) չկարողացավ իրենց կեղտոտ լվացքը պահել հանային տեսադաշտից...
Իսկ դա բերում է ամենագլխավորին: Էպշտեյնի գործը (իսկ ո՞վ է ասել, որ նման այլ էպշտեյններ չկան, որոնք դեռ նոր են բացահայտվելու կամ` ոչ) եկավ հուշելու, որ այդ ողջ կոմպրոմատային հսկա բազայի հաշվին հենց նրանք` աշխարհի այդ տեսանելի կառավարիչներն են իրենց հերթին գտնվել կոմպրոմատային ազդեցությունների տակ, այն է` ենթակայի կարգավիճակում: Այսինքն, որ կան այդ «համաշխարհային էլիտայից» ավելի վեր գտնվող տիկնիկավարներ, ովքեր ստեղծել եւ հանգիստ կառավարում էին, ինչպես փիլիսոփա Ալեքսանդր Դուգինն է բնութագրում, իրենց «Սատանայի քաղաքակրթությունը»: Եվ ուրեմն, ինչո՞ւ այդ տիկնիկավարները թույլ տվեցին, որ իրենց ձեռքին գտնվող կոմպրոմատային նման աննախադեպ փաթեթը, որի հաշվին, կրկնենք, «տակից» կառավարում էին աշխարհը, հայտնվի հանրային դաշտում: Իրե՞նք որոշեցին դա բացահայտել` գնալով հին էլիտան ոչնչացնելու ճանապարհով: Թե՞ այլ ուժեր կան, ովքեր այդ տիկնիկավարներին զրկեցին իրենց կարեւորագույն գործիքներից մեկից: Մեկ բան հաստատ է. Թրամփը նախընտրական խոստում էր տվել` այդ փաթեթը բացահայտել: Ճիշտ է, հետո մի պահ փորձեց դեմ գնալ նաեւ իրեն հարվածի տակ դնող այդ քայլին. ի վերջո, դրանում խոսվում է, օրինակ, այն մասին, որ Թրամփի երեխաները եւս, բացի Թրամփից, այցելել են Էպշտեյնի կղզի։ Կամ այն ֆայլերը, որտեղ խոսվում են այն աղջիկների մասին, որոնց «սեռական ամրությունը» Թրամփը, իբր, ստուգել է։ Եվ ավելին. որոշ տեղեկությունների համաձայն, նրանք կարող էին սպանվել եւ թաղվել նրա գոլֆի դաշտում...
Բայց Թրամփի մոտ չստացվեց այդ ամենն արգելափակել: Իսկ սա խոսում է այն մասին, որ նա եւս ենթակայի դերում է, այն է` այս թեւում էլ կան տիկնիկավարներ: Ուրիշները, ոչ այն տիկնիկավարները, որոնց համար այդ կոմպրոմատային փաթեթը կառավարման կարեւորագույն գործիք էր: Ու այնպես չէ, որ այդ հրապարակումներով ահավոր հարվածի տակ են դրնում Թրամփին. դրանք կարելի է նաեւ համարել «մանր-մունր» մեղադրանքներ, ապացույցներով չհիմնավորված, որոնք իմպիչմենտով կամ նման այլ բաներով Թրամփին չեն սպառնում: Փոխարենը, հնարավոր է շատ այլ բարձրաստիճան անձանց մինչեւ բանտ տանող մեղադրանքներ գտնել, հիմնականում ուղղված ոչ թրամփական թեւին:
ԹՐԱՄՓԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ՄՏԱՎ ՎՌՃԱԿԱՆ ՓՈՒԼ
Ուրեմն` ի՞նչ է ստացվում, որ այս մի խումբ տիկնիկավարները կռվում են այն մյուս խմբի հե՞տ, եւ մարտադաշտն էլ ողջ աշխարհն է, ու զոհվում են միլիոնները: Իհարկե, կարող է ավելի պարզունակ տարբերակը լինել` դա ոչ թե կռիվ է այդ բառի բուն իմաստով, այլ ազդեցության վերաբաժանում. թեւերից մեկը մի փոքր շատ է վերցրել, հիմա ստիպում են հետ տալ: Բայց հաշվի առնելով, որ բացի Էպշտեյնի գործից, այդ պատերազմը մի շարք այլ առանցքային ուղղություններ էլ ունի, սա ավելի նմանվում է մահացու կռվի: Ասենք, այդ մասին է խոսում նաեւ փաստը, որ պատերազմն արդեն հասել է գլոբալիստների, ավելի կոնկրետ` գլոբալիստական տիկնիկավարների սրբության սրբոցին` ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ):
Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել է Քեւին Ուորշին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավար նշանակելու մասին։ ԴՊՀ-ն, հիշեցնենք, իրականում մասնավոր կառույց է` մի քանի «գլոբալ ընտանիքների» սեփականությունը, որը, սակայն, ԱՄՆ-ում կատարում է ԿԲ-ի գործառույթ եւ, ամենակարեւորը, տպագրում է դոլարը` այն վարկի տեսքով տալով ամերիկյան կառավարությանը: Այսինքն, վերահսկում է ամերիկյան ողջ տնտեսությունը: Այն, որ ԱՄՆ նախագահն այդ համակարգի ղեկավար է նշանակում իր, ավելի կոնկրետ` իր տիկնիկավարների մարդուն, կրկնենք, մեկ բան է նշանակում` գլոբալիստական տիկնիկավարների հետ պատերազմը մտել է վճռական փուլ:
Կկարողանա՞ այդ պատերազմում Թրամփն իր դիրքերը վերջնականապես հաստատել, փորձագիտական աղբյուրը գնահատում է. «ԱՄՆ նախագահի գործողությունների ռազմավարության երկու հիմնական հենասյուներ կան՝ գլոբալիստների եւ Չինաստանի դեմ պայքարը։ Հենց այդ պատճառով է նա հեռանում ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից (երկու հիմնական գլոբալիստական նախագծեր), վնասում է նրանց հեղինակությանը (նրա ցանկությունը՝ անեքսիայի ենթարկել Գրենլանդիան) եւ չի կիսում նրանց արտաքին քաղաքականության տրամաբանությունը (նրա որոնումները Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում)... Նախագահի ճնշման տակ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի փոխարինումը աննախադեպ է։ Եթե Թրամփին հաջողվի` շարունակել խոնարհեցնել ԴՊՀ–ն (իսկ Ռուզվելտից ի վեր ոչ ոքի չի հաջողվել, Քենեդին նույնիսկ զոհեց իր կյանքը նման փորձի համար), ապա մենք կարող ենք լրջորեն ասել, որ թրամփիզմը մնալու է: Տնտեսական եւ քաղաքական ազգայնականությունը կարող է ապագայում ընդունվել նաեւ այլ արեւմտյան երկրների կողմից։ Օրինակ՝ Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի, որտեղ աջակողմյան ծայրահեղականները գնալով ավելի են մոտենում հիմնական հոսանքին։ Այդ դեպքում գլոբալիզմի հին մոդելը կարելի է ընդմիշտ մոռացության մատնել»:
Կարճ ասած, սա այն սխեման է, որով թրամփական ուղղվածության տիկնիկավարները փորձում են գլոբալ իշխանությունը խլել գլոբալիստական տիկնիկավարներից: Բայց, իհարկե, այս սխեմայում դեռ վերջիններս ունեն «թույլ օղակ»` Չինաստանը:
Ո՞ր դաշտում է գործում Պեկինը: Մի կողմից, որ Բրիտանիան եւ նրա հետքով` ԵՄ–ն նետվել են դեպի չինական ռազմավարական ուղղություն, իհարկե, առանց վերին հրամանի չէր կարող լինել: Բայց մեծ հարց է` նախագահ Սին կգործի՞ այդ ուղղությամբ, թե՞ ավելի նախընտրելի է համարում Մոսկվայի հետ համագործակցությունը, ընդ որում, նաեւ հաշվի առնելով Մոսկվա–Վաշինգտոն ներկա զարգացումները:
Նախագահ Սին, ի դեպ, ամերիկյան ԴՊՀ ղեկավարի փոփոխությանը պատասխանեց բավականին, այսպես ասենք, ոչ գլոբալիստամետ տարբերակով. ռոտշիլդական Financial Times-ը տեղեկացնում է՝ Սի Ցզինպինը կոչ արեց չինական յուանը դարձնել համաշխարհային պահուստային արժույթ՝ ամրապնդելով Չինաստանի դերը միջազգային ֆինանսական համակարգում, առեւտրում, ներդրումների ուղղությամբ, ինչը եւս շատ լուրջ հարված է դոլարից կախվածությանը։ Սա, իհարկե, նման է Թրամփին ուղղված ուղիղ մարտահրավերի: Բայց նաեւ, իրողությունն այն է, որ անգամ ԴՊՀ ղեկավարի փոփոխության պարագայում դրա սեփականատերերն ու դոլար տպողները մնում են գլոբալիստական տիկնիկավարները: Իսկ այդ դեպքում դոլարին ուղղված ամեն մի հարված ուղղված է նախ այն տպողներին, քանի դեռ Թրամփը չի կարողացել տպագրող մեքենան վերցնել պետության ենթակայության տակ:
դեպի ետ