• am
  • ru
  • en
Версия для печати
10.05.2026

ԻՆՉ ՄԵՍԻՋՆԵՐ ՀՂԵՑ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

   

Սկսել է բուռն կրքեր առաջացնել Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը` Հայաստանի հետ կապված:

Հիշեցնենք. անդրադառնալով մի շարք համաշխարհային նշանակության հարցերի, Պուտինը նաեւ խոսեց Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու թեմայից` նշելով, որ այդ ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում։

«Մենք այս մասին մեկ անգամ չէ, որ քննարկում ենք ունեցել Փաշինյանի հետ և դրանում որևէ առանձնահատուկ բան չենք տեսնում»,- ասել է ՌԴ նախագահը։

Ապա նա առաջարկել է` անցկացնել հանրաքվե՝ հարցնելով Հայաստանի քաղաքացիներին, թե արդյոք նրանք ցանկանո՞ւմ են միանալ ԵՄ-ին։

«Ըստ դրա՝ մենք կկատարենք համապատասխան ընտրություն և կձգտենք մեղմ, խելամիտ ամուսնալուծության»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ընդ որում, այս համատեքստում Պուտինը համեմատություն է այնցկացրել Ուկրաինայի հետ` ընդգծելով, որ այնտեղ էլ ամեն բան սկսվեց հենց եվրաինտեգրացիայի գաղափարից:

Պուտինի այս հայտարարությունից առաջին հետեւությունը միանգամից է աչքի առաջ գալիս: Այն է` խոսում է գլոբալ թեմաներից` Ուկրաինա, Իրան, ռուս-ամերիկյան, ռուս-եվրոպական, ռուս-չինական, եւ հանկարծ` հայաստանյան թեման: Այսինքն, հայաստանյան ուղղությունը նույնքան կարեւո՞ր է համարում, որքան մյուս գլոբալ հարցերը:

Հաջորդը. երբ առաջարկում է եվրաինտեգրացիայի թեմայով հանրաքվե, ապա այստեղ հետեւությունը միանշանակ է: Դրանով Պուտինն առնվազն կասկածի տակ է առնում նիկոլական խունտայից եկող հայտարարությունները, թե եվրաինտեգրացիան Հայաստանի բնակչության ցանկությունն է: Ընդ որում, ՌԴ նախագահը թերեւս վստահ է, որ Նիկոլը նման հանրաքվե չի անցկացնելու` համոզված լինելով, որ այն ձախողվելու է. այլապես վաղուց անցկացրած կլիներ եւ հիմա շատ ավելի վստահ դիրքերով այդ ուղղությունն առաջ կտաներ: Ըստ այդմ, Պուտինի այդ առաջարկը սկսում է նմանվել խորքային ակնարկի, որ ոչ թե հայ ժողովուրդը, այլ նիկոլյան թիմն է փորձում երկիրը տանել կեղծ ուղղությամբ, եւ այն, դատելով Ուկրաինայի հետ նրա համեմատությունից, Հայաստանը տանում է ուկրաինականացման:

Բայց այդ հայտարարությանը նայենք այս կողմից. իսկ ի՞նչ է լինելու, եթե նման հանրաքվե չանցկացվի: Այսինքն, եթե ժողովուրդը հանրաքվեով որոշի, ու ուզում է միանալ ԵՄ-ին, դրա հետեւանքը «մեղմ, խելամիտ ամուսնալուծությունն» է: Եթե հանրաքվե չլինի կամ լինելու դեպքում գրանցվի բացասական պատասխան, այդ տրամաբանությամբ` Մոսկվան էլի կկատարի «համապատասխան ընտրություն»: Այն է. քանի որ ԵՄ-ն ոչ թե ժողովրդի ցանկությունն է, այլ` իշխանությունը վերցրած ուժի, ապա «մեղմ, խելամիտ ամուսնալուծություն» չի լինելու: Ի՞նչ է լինելու դրա փոխարեն. տասնյակ սցենարներ կան, դեռ Մոսկվան էլ երեւի չի որոշել, թե որ մեկով առաջ կգնա: Սակայն այդ սցենարներից յուրաքանչյուրը կարող է ուղղված լինել ոչ թե հայ ժողովրդի դեմ, որի կարծիքը չեն ուզում հարցնել, այլ նրանց, ովքեր փորձում են չհարցնել ժողովրդի կարծիքը:

Ընդ որում, երբ այս բոլոր ակնարկները հնչում են միջազգային գլոբալ խնդիրներին զուգահեռ, ապա սա պարզ ընդգծում է, որ հայաստանյան թեման Մոսկվայի առաջնային օրակարգում է:

Ու նաեւ. հայաստանյան ընտրությունների շեմին նման մեսիջները հնչեցնելը եւս ինքնին շատ հետաքրքիր է:

www.iravunk.com


դեպի ետ