• am
  • ru
  • en
Версия для печати
13.06.2026

ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. դեսպան

   

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ընդունելություն է կազմակերպվել Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին է անդրադարձել։

Իր ելույթում դեսպանը նշել է՝ Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում, և դա պատրաստ է անել կառուցողական ոգով։

«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»,- ասել է դեսպանը

www.iravunk.com


դեպի ետ