02.09.2026ՄԻ ՕՐ ԷԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՄԵՂԱԴՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՋ․ Ընկեր Փանջունի
ՀԻՆ ԵՐԳԸ` ՆՈՐՈՎԻ
(ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ` ՄԱՐԳԱՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ա՛յ Մարգարա, Մարգարա, Մարգարա, Արաբաթը եկավ, ճար ունես, ճար արա...
**
ՌՈՒՍԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
(ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ դավադրության տեսության մասնագետների` Սասունը իր ու իր որդիների կողմից նվաճած ունեցվածքը պահելու համար ռուսներին չէ, մի օր էլ Վազգեն Սարգսյանին կմեղադրի հոկտեմբերի 27-ի իրականացման մեջ։
**
ԼՈՒԼՈՒԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԼՈՒԼՈՒ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ` «ԴՈՒ ԱՅԴՔԱՆ ՄՏԵՐԻՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՍ, ՈՐ ՆՐԱՆ ԱՅԴԿԵՐՊ ԴԻՄԵՍ» ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պարո՛ն Ռուբինյան, խնդրում եմ մի մտեք իմ ու Էդոյի` մատի ու մատանու արանքը։
**
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ԼԱՊՇԱ ՄԻ ԿԱԽԵՔ» ԺՈՂՈՎՐԴԻ ԱԿԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ - ի նյութական արժեքների հանձնաժողովի` լապշա Պուտինն ա կախում, իսկ Նիկոլը արիշտա է կախում։
**
ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ըստ ժամանակակից պատմաբանների` Արցախը ծախելուց հետո այս իշխանությունները ԱԳՆ-ն վերանվանել են Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարություն, բայց դեռ վաճառելու բաներ ունեն՝ Քյարքին, Տիգրանաշենը եւ այլն…
**
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ
(ԲՏԱ-ԻՑ ԲԱՑԻ ՆԱԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գիտությունների նախարարությունից հայտնում են, որ ներկա իշխանությունները արհեստական բանականության նախարարություն են ստեղծել, քանի որ բնական բանականությունից զուրկ են։
դեպի ետ