• am
  • ru
  • en
Версия для печати
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՍԵԼ Է, ԹԵ ՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՎՈՐՈՂ ԱՆՁԸ 28.02.2026

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՍԵԼ Է, ԹԵ ՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՎՈՐՈՂ ԱՆՁԸ

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել է հարցուպատասխան՝ թվագրված այսօրով՝ փետրվարի 27-ով։ Այն ներկայացնում ենք ստորև․

« Հարցին, թե ինչպե՞ս է Առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը, նա պատասխանեց․ «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:

Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»:

168.am