• am
  • ru
  • en
Версия для печати
ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԸ 15.03.2026

ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԸ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ՝ Դատարանը որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Միջնորդության քննությունը տևել է ավելի քան 10 ժամ։

Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել էին Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու անազատության մեջ գտնվող Կարապետյանին։

Սամվել Կարապետյանը հունիսի 18-ից կալանքի տակ է, մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։

168.am