06.04.2026
ԱՄՆ-Ը, ԻՐԱՆԸ ԵՎ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ 45-ՕՐՅԱ HՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՊШՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ. Axios
ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանի միջնորդները քննարկում են հակամարտության կարգավորման առաջին փուլի շրջանակներում հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները: Այս մասին գրում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանի միջնորդների խումբը քննարկում են պոտենցիալ 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել պատերազմի վերջնական ավարտին»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ պորտալի տվյալների՝ կողմերը դիտարկում են այս քայլը որպես պատերազմի ավարտի գործարքի երկու աստիճաններից առաջինը։ Հոդվածում պարզաբանվում է, որ այդ ժամանակահատվածում սպասվում են վերջնական խաղաղության պայմանների քննարկումներ։ Ընդ որում, հրադադարը կարող է նաև երկարաձգվել, եթե կողմերին բանակցությունների համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինի։
Երկրորդ փուլը ենթադրում է պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքում։ Ինչպես պնդում են հրատարակության աղբյուրները, Հորմուզի նեղուցի ամբողջական բացման և Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի տնօրինման հարցերը կլուծվեն միայն վերջնական գործարքի շրջանակներում։
Միևնույն ժամանակ, համաձայն հրապարակման, միջնորդներն աշխատում են ԱՄՆ-ի նկատմամբ վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ՝ մշակելով Վաշինգտոնի այնպիսի գործողություններ, որոնք կբավարարեին Թեհրանի որոշ պահանջներ։
Ընդհանուր առմամբ, ըստ պորտալի տվյալների, վերջին մի քանի օրվա ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի քանի առաջարկ է արել Իրանին, սակայն վերջինս դեռևս չի ընդունել դրանցից ոչ մեկը։ Հրատարակության աղբյուրները կասկածում են, որ գործարքը կհաջողվի կնքել մոտակա 48 ժամվա ընթացքում։
Նախօրեին Սպիտակ տան ղեկավարը հրատարակությանը հայտնել էր Իրանի հետ ընթացող խորը բանակցությունների մասին։ Նա ենթադրել էր, որ համաձայնագիրը հնարավոր է արդեն մինչև երեքշաբթի։ Չնայած դրան, Թրամփը անպարկեշտ արտահայտությամբ կոչ էր արել իրանցիներին բացել Հորմուզի նեղուցը և սպառնացել էր աննախադեպ հարվածներով։