• am
  • ru
  • en
Версия для печати
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏՎԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ 21.05.2026

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏՎԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

168.am