06.06.2026
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ. «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՄՆԱ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերից հետո մերժեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի դիմումը, որով պետք է ուժը կորցրած ճանաչվեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցության իրավունքն առաջիկա ընտրություններին։
Այսպիսով, տվյալ քաղաքական ուժը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։