• am
  • ru
  • en
Версия для печати
ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ Ту…Ту 30.06.2026

ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ Ту…Ту

Այսօր Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողների հարցին, թե ե՞րբ է տեղի ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որի մասին Փաշինյանը հայտարարել էր դեռևս հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Նախատեսված հանդիպում չի եղել և երկրների ղեկավարների հանդիպումների «կարճ ժամանակ» ասածն այնպես չէ, որ մի շաբաթ, մի օր է: Այսինքն՝ առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված հանդիպում, որը չեղարկվել է»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե ինքն ավելի վաղ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում նշել էր հունիսի երկրորդ կեսի մասին, Փաշինյանը պարզաբանել է, որ դա այլ թեմայի է վերաբերել, սակայն հավելեց. «Առաջիկայում համոզված եմ՝ կլինի հանդիպում»:

Ի դեպ, 168.am-ի աղբյուրների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջոցով մի քանի անգամ Պուտինի հետ հանդիպման հայտագիր է հղել, սակայն Պուտինի ադմինիստրացիայից ՌԴ ԱԳՆ-ին կարգադրել են՝ չպատասխանել այդ գրություններին: Ավելին, ըստ նույն աղբյուրների, Փաշինյանը 3 անգամ նաև փորձել է Պուտինի ադմինիստրացիայի և իր աշխատակազմի կապն ապահովող համապատասխան խողովակի (канал связи) միջոցով հեռախոսազրույց կազմակերպել, սակայն զանգերն անպատասխան են մնացել:

Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների՝ եթե ԱԳՆ հայտագրից անցնում է 3-4 շաբաթ և պատասխան չի տրվում, դա ինքնաբերաբար համարվում է մերժում:

Արմինե Վարդանյան
168.am