• am
  • ru
  • en
Версия для печати
ՇՏԱՊ․ ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՏԱՆ ՎՐԱ 16.08.2026

ՇՏԱՊ․ ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՏԱՆ ՎՐԱ

Կեսգիշերին երկու դիմակավոր՝ դանակներով, փորձել են ներխուժել սեփականության իրավունքով Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԻՆ պատկանող տուն։

«Բարեբախտաբար, նրանց խոչընդոտել են։ Տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո նրանք դիմել են փախուստի։ Լիահույս եմ, որ Երևան քաղաքի ոստիկանությունը և Էրեբունու քննչական մարմինը պատշաճ և ամբողջական քննություն կիրականացնեն ու կբացահայտեն կատարվածի բոլոր հանգամանքները, ներխուժման փորձ կատարած անձանց ինքնությունը և հնարավոր շարժառիթները։ Առավել ևս, որ դեպքի վայրում կան տեսախցիկներ և վկաներ, ուստի՝ քննության համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման հնարավորությունները կան։

Ուզում եմ նաև արձանագրել, որ վերջին վեց ամիսներին սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունների դեպքերը, ցավոք, ավելացել են։ Իմ տան նկատմամբ այսօրվա ներխուժման փորձը ևս պետք է քննվի ամբողջական համատեքստում, սպասում եմ, որ իրավապահները չեն սահմանափակվի միայն դեպքի արձանագրմամբ, այլ կգնան մինչև վերջ՝ բացահայտելու պատվիրատուներին, կազմակերպիչներին և կատարողներին, եթե քննությամբ նման հանգամանքներ հաստատվեն», - ընդգծել է Տեր-Եսայանը։

www.iravunk.com