23.08.2026
ՊՈՒՏԻՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՍՏԱՑԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԷԿԶՈՏԻԿ ԵՎ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ինչպես հայտնեց ՌԴ նախագահ Պուտինը, Մոսկվան Ուկրաինայից ստացել է առաջարկները խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։
Բայց` «Դրանցից բոլորն էլ էկզոտիկ են և անընդունելի Ռուսաստանի համար»,- հայտարարել է Պուտինը։
Ըստ նրա, Մոսկվան պատրաստ է խաղաղության երկխոսության՝ հիմնվելով միայն ռազմաճակատում առկա իրողությունների վրա։
Պետության ղեկավարը նաև հավելել է, որ դեռ վաղ է քննարկել այն դրույթները, որոնք կկազմեն խաղաղության համաձայնագրի հիմքը։